[vc_row][vc_column wn_class=”wn-column-600317656dbff” css=”.vc_custom_1610815339035{margin-top: 20px !important;}”][vc_column_text]
- Տեր, ես շնորհակալ եմ Քեզ Քո շնոհրքի համար իմ կյանքում։
- Շնորհակալ եմ Քեզ, քանի որ Քո հզոր ձեռքն է, որ ինձ պահեց մինչ օրս։
- Ինձ նվիրվել է Քո մեծ շնորհքը և Քո անսահման ողորմությունը։
- Շնորհակալություն կյանքի շնչի համար, որ ստացել եմ անվճար Քեզանից։
- Շնորհակալ եմ Քո պաշտպանության համար։
- Նույնիսկ համաճարակի պայմաններում Քո ողորմածությունն ինձ պահեց մահվան աղետից։
- Շնորհակալություն իմ ընտանիքի և իմ սիրելիների կյանքում Քո ողորմության համար։
- Ո՛վ Տեր, ես շնորհակալ եմ Քեզ նոր սեզոնի համար, որ թույլ ես տալիս ինձ մտնել: Դա իմ արտահայտման և ԱՍՏԾՈ գերբնական զորության սեզոնն է։
- Ես հռչակում եմ, որ այս տարվա ընթացքում Աստծո յուրաքանչյուր խոստմունք, որ տրվել է ինձ, պետք է արտահայտվի ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես հռչակում եմ, որ այս տարվա ընթացքում յուրաքանչյուր մարգարեություն, որ եղել է ինձ համար, պետք է ձևավորվի և արտահայտվի ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես նա եմ, ով ԱՍՏՎԱԾ ասում է, որ ես եմ։Ես ունեմ այն, ինչ Աստված ասում է, որ ունեմ և կարող եմ անել այն, ինչ Աստված ասում է, որ կարող եմ անել ՀԻՍՈՒՍԻ անունով:
- Իմ հրաշքների դրսևորման յուրաքանչյուր խոչընդոտ ընկնում և մեռնում է ՀԻՍՈՒՍԻ Անունով։
- Հուրաքանչյուր հակառակություն՝ ԱՍՏԾՈւՑ տրրված վկայությանը, ընկնում և մեռնում է ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ինչ որ արվում է բաց կամ գաղտնի՝ իմ օրհնությունը կանգեցնելու համար, ընկնում և մեռնում է ՀԻՍՈՒՍԻ անունով:
- Ով այս տարի դուրս գա իմ դեմ, ՀԻՍՈՒՍԻ անունով կընկնի իմ առաջ։
- Սատանայի շահերին ծառայող ոչ մի անձ ազդեցություն չի ունենա ինձ վրա ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Իմ կյանքի վրա հարձակվող ցանկացած չար ոգի ընկնում է հիմա ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Յուրաքանչյուր չար ուժի գործունեություն, որը խոչընդոտում է Աստծուց ինձ տրված բարգավաճմանը, թող դադարի ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես իշխանություն եմ վերցնում յուրաքանչյուր դևի դեմ, որն աշխատում է այս տարի իմ հրաշքը գողանալու համար։ Չեղյալ լինեն քո գործերը իմ կյանքում սատանա, ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Դու կեղծ ոգի, ՀԻՍՈՒՍԻ Արյունը քո դեմ է: Ես ոչնչացնում եմ քո ուժը իմ կյանքում ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Իմ դեմ կանգնեցված ամեն չար զոհասեղան այժմ կործանվում է ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես հրաժարվում եմ ամեն տեսակի ժառանգական անեծքներից և հիվանդություններից ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես հրաժարվում եմ յուրաքանչյուր անաստված ուխտից, որի մեջ ես մտել եմ հասկանալով կամ չհասկանալով, որն օգտագործվում է թշնամու կողմից այսօր իմ կյանքը վնասելու համար:
- Ես կանչում եմ ՀԻՍՈՒՍԻ Արյունը իմ կյանքի վրա և հռչակում եմ, որ իմ կյանքի յուրաքանչյուր բաց դուռ փակվի թշնամու առջև ՀԻՍՈՒՍԻ անունով:
- ՀԻՍՈՒՍԻ անունով հոգևոր ոլորտում ինձ հետ կռվող յուրաքանչյուր ոգի պարտված է։
- Ինձ դատապարտող ամեն չար լեզու թող լռի ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես քանդում եմ իմ կյանքում եղած յուրաքանչյուր անեծք ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Իմ հաջողությանը դեմ խոսող յուրաքանչյուր լեզու թող անուժ լինի ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես չեմ ընկնի։ Ես կշարունակեմ բարձրանալ Աստծո մեջ ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Նրանք, ովքեր այս տարվա ընթացքում իմ դեմ կգան չարությամբ մի ճանապարհով, կփախչեն 7 տարբեր ճանապարհներով ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Իմ հաջողությանը հակառակվողները կփախչեն ինձանից։
- Երբ թշնամին ջրհեղեղի պես կգա իմ դեմ, Աստծո Հոգին նրա դեմ հաղթական դրոշ կբարձրացնի։
- Ես հռչակում եմ, որ ես Աստծո զավակ եմ և Աստծո խոստումների ժառանգ։
- Ես հրամայում եմ, որ այս տարվա իմ յուրաքանչյուր օրհնության դուռը բաց լինի ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Թշնամու ոչ մի խոչընդոտ երբեք չի կարողանա ինձ խանգարել այս տարվա ընթացքում։
- Ես հռչակում եմ, որ ես Աստծով անպարտ եմ։
- Ես Աստծովանկոտրուն եմ:
- Ես կարող եմ անել ամեն բան Քրիստոսի միջոցով, Ով զորացնում է ինձ ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես օրհնված եմ, անիծված չեմ։
- Աբրահամի օրհնություններն այսօր իմն են ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Այս տարվա ամեն օրը օրհնություն կլինի ինձ համար ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Իմ դեմ ծրագրված յուրաքանչյուր չար բան բարու գործակից կդառնա ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Այս տարվա ընթացքում իմ կյանքում ոչ մի վատ լուր չի լինի ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Իմ օրհնություններին դեմ յուրաքանչյուր դիմադրություն հնազանդվում է Աստծո կատարյալ կամքին ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես վերցնում եմ այն ամենը, ինչ ինձ է պատկանում ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես հռչակում եմ, որ ես չեմ մահանա իմ ժամանակից շուտ: Ես կապրեմ և կհռչակեմ Տիրոջ բարությունը ՀԻՍՈՒՍԻ անունով։
- ՀԻՍՈՒՍԻ անունով ես ունեմ կատարյալ առողջությունը։
- Նրա վերքերով ես բժշկված եմ։
- Թող վերանա իմ մարմնում եղած յուրաքանչյուր հիվանդություն ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Իմ մարմինը Աստծո Սուրբ Հոգու տաճարն է, ես Տիրոջ Սուրբ Սրբավայրն եմ։
- ՀԻՍՈՒՍԻ անունով իմ մարմնում ոչ մի վիրուս, ոչ մի վարակային հիվանդություն երբեք չեն գոյատևի։
- COVID-19- ը և ոչ մի համաճարակ իմ բաժինը չեն ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես ՀԻՍՈՒՍԻ Արյան պաշպանության տակ եմ և իմ դեմ ուղղված ոչ մի զենք չի հաջողվի։
- Տկարության ոգի, ես հրամայում եմ քեզ ՀԵՆՑ ՀԻՄԱ թողնես իմ մարմինը և այլևս չվերադառնաս ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Թող Տիրոջ Հոգին, ով Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, նույնպես վերակենդանացնի իմ մահկանացու մարմինը ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես հռչակում եմ իմ մեջ Քրիստոսի կյանքը։
- Ես հռչակում եմ Աստվածային զորությունն իմ մարմնում ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես հռչակում եմ Աստծո ապահովությունն ու պաշտպանությունը իմ կյանքում ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես ոչ մի լավ բանի պակաս չեմ ունենա ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես ջարդում եմ իմ կյանքի անհաջողության ողնաշարը ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես կբարգավաճեմ ամեն ինչում, ինչ որ անեմ այս տարվա ընթացքում։
- Ոսկին և արծաթը պատկանում են իմ Տեր Աստծուն, ուստի բարգավաճումը իմն է։
- ՊԱՐՏՔԻ յուրաքանչյուր ծուղակ, որը փորձում է կանգնեցնել իմ ֆինանսական առաջընթացը, թող ոչնչանա ՀԻՍՈՒՍԻ անունով:
- Ես հրամայում եմ ֆինանսական օրհնությունների դռները ԼԱՅՆ բացվեն իմ կյանքում ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ո՛վ Տեր, փայլեցրու Քո երեսը ինձ վրա, որպեսզի աշխարհը իմանա, որ ես Քոնն եմ։
- Թող Քո ներկայությունն ակնհայտ դառնա իմ կյանքում այս տարում` Քո փառքի համար։
- Ես մարգարեաբար հռչակում եմ, որ ես հաջողության կհասնեմ ամեն բարի գործում ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես ծնվել եմ հաղթելու համար։
- Ես իմ թշնամիներից առաջ կլինեմ՝ ես կլինեմ գլուխ, ոչ թե պոչ ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես նվաճում եմ բարգավաճման նոր մակարդակներ ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես շահույթներ կունենամ այս տարի ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Տիրոջ հաճությունն այսօր իմն է, և ես ավելի ու ավելի կբարձրանամ Տիրոջ մեջ ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Այս տարվա ընթացքում կնորոգվեմ ուժով, արծվի պես թևերով վեր կսլանամ ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Իմ կյանքն ու ընտանիքը վկայում են, որ ԱՍՏՎԱԾ բարի է, և Նրա ողորմությունը հավիտյան։
- Ո՛վ Աստված, մեծացրու հավատքս և պատասխան տուր իմ աղաղակներին։
- Ինձ տրված իշխանությամբ վերցնում եմ Աստծուց իմ բաժին օրհնությունները ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես պատկանում եմ ԱՍՏԾՈւՆ՝ իմ հոգին, շունչը և մարմինը նվիրված են Ամենակարող ԱՍՏԾՈւՆ:
- Ես ԱՍՏԾՈ նվիրական զավակ եմ, ուժեղ՝ Իր սիրո և զորության ուխտի մեջ։
- Իմ զոհասեղանը կառուցված է Աստծո անսասան խոսքի և Նրա զորության վրա:
- Ո’չ սատանան, ո’չ էլ նրա օգնականները ուժեղ չեն իմ զոհասեղանից և նրանք երբեք չեն կարող ինձ հաղթել ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես վերցնում եմ յուրաքանչյուր օրհնություն, որի վրա կա իմ անունը ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Ես հռչակում եմ, որ ունեմ մարգարեական և առաքելական օծություն, և ես կյանքի խոսք եմ:
- Ես մարգարեաբար ասում եմ թող հոգևոր աշխարհում արձակվեն իմ բոլոր օրհնությունները ՀԻՍՈՒՍԻ անունով։
- Թող իմ կյանքում հրեշտակները կատարեն իրենց աստվածահաճո առաքելությունը։
- ԵՍ ՀԱՂԹՈՒՄ ԵՄ, իսկ սատանան պարտվում է նորից ՀԻՍՈՒՍԻ անունով
Այս աղոթքում արված յուրաքանչյուր հռչակում թող կատարվի իմ կյանքում ՀԻՍՈՒՍԻ ԶՈՐԱՎՈՐ ԱՆՈՒՆՈՎ Եւ ՆՐԱ ԹԱՆԿ ԱՐՅՈՒՆՈՎ
Փառք ԱՍՏԾՈՒՆ հավիտյան ԱՄԵՆ
[/vc_column_text][vc_row_inner][vc_column_inner width=”1/3″][/vc_column_inner][vc_column_inner width=”1/3″][vc_btn title=”Ներբեռնել աղոթքը” color=”danger” align=”center” i_icon_fontawesome=”fas fa-download” add_icon=”true” link=”url:https%3A%2F%2Fnewversion.wolus.org%2Fwp-content%2Fuploads%2F2021%2F01%2FPrayers-and-Declarations-Armenian.pdf|target:_blank”][/vc_column_inner][vc_column_inner width=”1/3″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]
